ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Մեկնարկում է Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը

Մեկնարկում է Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը
07.07.2015 | 11:07

Հուլիսի 9-ից 11-ը Հայաստանում կմեկնարկի Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ, ժամը 14:00), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ, ժամը 16:00) և Երևանում (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ, ժամը 18:00): Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Ի դեպ, վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը: Հարկ է նկատել, որ հայ հեղինակների ստեղծագործություններն էլ այս նախագծի շրջանակներում կհնչեն Վրաստանում: «Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների Միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև»,- նշել է ՀԿՄ Նախագահ Արամ Սաթյանը:
Համերգների մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ